Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չկան. Մարզպետ

Գեղարքունքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է.

«Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ.
Ուրախ եմ տեղեկացնել, որ Գավառի մեր բնակիչը անցավ կորոնավիրուսի հետազոտման թեստը և արձանագրվեց բացասական արդյունք։
Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։

Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ»։