Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Վերին Լարսի անցակետը կրկին բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար:

Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Ըստ դեսպանատան հաղորդագրության՝ ձնամաքրման աշխատանքներից հետո նոյեմբերի 4-ի ժամը 12։00 դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: