Ցավալիորեն այս գյուղը գտնվում է թշնամու դիտակետում․ Դավիթ Դանիելյան

Այսօր այցելեցի Շուռնուխ գյուղ: Ցավալիորեն այս գյուղը գտնվում է թշնամու դիտակետում և բախվել է անվտանգային մի շարք խնդիրների: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

«Բնակիչների հետ զրույցների ընթացքում հաճախ լսում էի, որ վերջիններս իրենց մեկուսացված են զգում, իրենց խոսքով «անուշադրության մատնված ենք»: Այս համոզմունքի պատճառը մի շարք կենցաղային խնդիրներն են, որոնք այդպես էլ չեն լուծվել կամ թերի են լուծվել: Առանձնացնեմ մի քանիսը.

Տարհանված ընտանիքների համար տների կառուցապատման աշխատանքները չեն ավարտվել սահմանված ժամկետներում: Դեռ տները պատրաստ չեն:

Էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր:

Արոտավայրերի բացակայության խնդիր:

Ջրամատակարարման խնդիր:

Նշված բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանք կիրականացնեմ գործադիրի գործընկերներիս հետ և անպայման կգտնենք լուծումներ: Շուռնուխի աշխարհագրական դիրքը և անվտանգային նշանակությունը հաշվի առնելով, չպետք է թույլ տանք, որ բնակիչը ընկճված լինի կամ լքի գյուղը»,-նշել է նա: