«Բորիս Նեմցովի սպանության պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի բռնապետ նախագահ Վլադիմիր Պուտինը». ՀՔԱՎ

«Բորիս Նեմցովի սպանության պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի բռնապետ նախագահ Վլադիմիր Պուտինը». ՀՔԱՎ
«Բորիս Նեմցովի սպանության պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի բռնապետ նախագահ Վլադիմիր Պուտինը». ՀՔԱՎ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խիստ դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ժողովրդավարական ուժերի առաջնորդ Բորիս Նեմցովի սպանությունը:

Գտնում ենք, որ Բորիս Նեմցովի սպանությունը միանշանակ հանդիսանում է քաղաքական, որի պատասխանատվությունը ուղղակիորեն կրում է Ռուսաստանի Դաշնության բռնապետ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Բորիս Նեմցովը հայտնի էր իր սկզբունքային հետևողական դիրքորոշմամբ և գործունեությամբ, Վ. Պուտինի քաղաքականության անզիջում քննադատությամբ:

Բորիս Նեմցովը հստակ և հիմնավոր գնահատականներ էր տալիս Վ. Պուտինի գործունեությանը ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլ նաև միջազգային ասպարեզում՝ գտնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը բռնակցել է Ղրիմը, իրականացնում է ագրեսիա Ուկրաինայի արևելքում:  

Բ. Նեմցովը կոռումպացված և քրեական բնույթի պուտինյան վարչակարգը վտանգավոր էր համարում ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային հանրության համար:

Դատապարտելով ժողովրդավարական սկզբունքների  ու  արժեքների հետևողական պաշտպան, հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը՝ ցավակցում ենք նրա հարազատներին, ընկերներին և համախոհներին:

Միաժամանակ գտնում ենք, որ ժողովրդավարական պետություններն ու ուժերը վերջնականապես համաձայնեցված և միասնական քայլեր կկիրառեն Վ. Պուտինի բռնապետական ռեժիմի դեմ պայքարելու և այն հեռացնելու ուղղությամբ:

Բորիս Նեմցովի սպանությունը անմիջական սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև նրա քաղաքական և ռազմական ազդեցության ոլորտում գտնվող պետությունների ժողովրդավարական ուժերին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ