Վճարված ցուցարարներ՝ Քոչարյանի հետ կապվող ցույցին

Վճարված ցուցարարներ՝ Քոչարյանի հետ կապվող ցույցին
Վճարված ցուցարարներ՝ Քոչարյանի հետ կապվող ցույցին

Հոկտեմբերի 26-ին մի քանի տասյակ քաղաքացիներ ցույց են իրականացրել Երևանի կենտրոնում, որի ընթացքում փակել են Ֆրանսիայի հրապարակին հարող Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաները։ Նրանք «Կեցցե՛ Հայաստան» կարգախոսի ներքո կարճ «ֆլեշմոբ» իրականացրեցին:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը «Ռեֆորմիստներ» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու (համար 4) Լիլիթ Խաչատուրի Հովակիմյանն է, ով Ֆեյսբուքում հանդես է գալիս Լիլիթ Խաչատուրովա անունով։ Այդ կուսակցությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ է կապվում` նրա առաջնորդ նախկին ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը Քոչարյանի աջակից է։

Tert.am-ի թղթակցի հետ զրույցումՀովակիմյանը հայտատրեց, որ եղածը կառավարության դեմ բողոքի ակցիա չէ, այլ «ֆելշմոբ է պարզապես»։ Նա հավելեց․ «Մենք չենք ուզում հակահեղափոխություն, մենք ուզում ենք ․․․ որ երկրում լինեն բարեփոխումներ, որը նոր կառավարությունը խոսք է տվել, այլ ոչ թե կոռուպցիայի դեմ մենակ պայքարով, մենք չենք համարում որ դա երկրի բարեփոխում է։ Երկիրը այսօր անկում է ապրում և տնտեսական աճ [աճի խնդիր — խմբ․] ունենք, և այսօր Արցախի խնդիր ունենք»։

https://fip.am/wp-content/uploads/2018/10/1.png

https://fip.am/wp-content/uploads/2018/10/2.png

Այս «ցույց-ֆլեշմոբի» վերաբերյալ շատ արագ ֆեյսբուքում շրջանառվեցին չատերի մի քանի սքրինշոթներ, որոնք փաստորեն արտահոսք են այդ չատերին մասնակից մարդկանց կողմից։

https://fip.am/wp-content/uploads/2018/10/3.png

https://fip.am/wp-content/uploads/2018/10/4.jpg

Այս սքրինշոթներից պարզ է դառնում, որ Արտո Մովսիսյանը (Арто) հավաքագրում է մարդկանց, ովքեր կմասնակցեն ցույցերի՝ 10 րոպե փակելով մի քանի փողոց, որի ժամանակ նրանք պետք է պնդեն, որ դեմ են հակահեղափոխությանը, սատարում են վարչապետ Փաշինյանին և նրա կառավարությանը։

Մովսիսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հայաստանի Երիտասարդական Կառավարություն» (ՀԵԿ) անդամ է։ Այս երիտասարդական կազմակերպությունը հանդիսանում է ԲՀԿ ոչ-պաշտոնական երիտթև, որով զբաղվում է ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը (որը ղեկավարում է բոլոր ԲՀԿ երիտասարդական կազմակերպությունները)։

Մյուս պայմանական կազմակերպիչներից է Օֆելիա Անտոնյանը (Oful), ով չատի մասնակիցներին խոստանում է 2000-ական դրամ՝ ամեն մի ցույցին մասնակցելու համար։ Մի այլ սքրինշոթում նա խոսում է 1000 դրամ վարձատրության մասին՝ կես ժամ ցույցի դիմաց։

Հատկանշական է, որ ցույցի որոշ մասնակիցների խաբել են ցույցի բովանդակության մասին՝ վստահեցնելով թե իբր այն լինելու է ի աջակցություն գործող իշխանությունների։ Օրինակ, ցույցի մասնակիցներից Ալվարդ Բարիլուսյանը (պատկերված ցույցի ժամանակ՝ պաստառը ձեռքին) հայտատարել է, որ իրեն մի մտերիմ մարդ «խաբել ու հրավիրել է իբրև թե ֆլեշմոբի որտեղ «կեցցե Հայաստանը» պլակատներով պետք է մեր գոհունակությունը ցույց տայինք ` պարոն Փաշինյանին»։

https://fip.am/wp-content/uploads/2018/10/7.png

https://fip.am/wp-content/uploads/2018/10/8.png

Երկու քաղաքական ուժերը որոնք այս գործընթացում ներգրավված են՝ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը և ԲՀԿ-ն, այս կամ այն կերպ կապվում են նախկին նախագահ Քոչարյանի անվան հետ («Ռեֆորմիստները» փաստացի սատարում են նրան)։ Թե ինչ ուղիղ կապ կա այս «ցույց-ֆլեշմոբի» և երկրորդ նախագահի մեջ՝ անհայտ է։

fip.am