Ինչպե՞ս են «ապրում» եւ քաղաքական քարոզչություն իրականացնում ֆեյքերն ու ֆեյք ընտանիքները համացանցում` ներկայանալով որպես հայաստանցի

Ստորև ներկայացնում ենք օգտատերերի մի քանի խումբ, որոնք, ներկայանալով իրական հայաստանցի օգտատերեր, քաղաքական քարոզչություն են իրականացնում համացանցում։

Սակայն կան նաև ֆեյք օգտատերերի խմբեր, որոնք առաջին հայացքից իրական մարդիկ են թվում, ունեն բազմաթիվ լուսանկարներ հանգստյան և ժամանցային տարբեր վայրերից։ Վերջիններս օգտագործում են թուրք, ադրբեջանցի կամ վրացի երիտասարդների լուսանկարներ, քանի որ վերջիններիս դիմագծերն առավել նման են հայկականին, և ստեղծում են իրական հայ օգտատիրոջ տպավորություն՝ իրականացնելով քաղաքական քարոզչություն։

Ստորև ներկայացնում ենք օգտատերերի մի քանի խումբ, որոնք, ներկայանալով իրական հայաստանցի օգտատերեր, քաղաքական քարոզչություն են իրականացնում համացանցում։

Երեք ընկեր

Համացանցում բավական հայտնի են Արամ Կարագյոզյան, Դավիթ Ամիրյան և Վովա Զաքարյան անուններով  օգտատերերը։

Վերջիններս ներկայացված են իբրև ընկերներ, անգամ միասին լուսանկարներ ունեն զանազան խնջույքներից։

Իրական թվացող այս երիտասարդները, սակայն, կեղծ օգտատերեր են, որոնք օգտագործում են վրացի օգտատերերի լուսանկարներ։ Օրինակ Դավիթ Ամիրյան անունով օգտատիրոջ լուսանկարները պատկանում են Գեորգի Դվալիշվիլիին, Արամ Կարագյոզյան ֆեյք օգտատիրոջ լուսանկարները պատկանում են ռուս Իլյա Սալտիկովին, իսկ Վովա Զաքարյանի լուսանկարներում Նոդար Թեվորաձեն է։

Ռոմանտիկ զույգ

Կոնստանտին Գևորգյանը և Աննա Վարդանյանը համացանցում ներկայացված են իբրև ընկեր և ընկերուհի։

Առաջին հայացքից իրական թվացող այս զույգը հրապարակում է բոլորովին այլ մարդկանց պատկանող լուսանկարներ։ Այս ամենին զուգահեռ՝ զույգը շատ ակտիվ մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ մեդիաարշավին։

Ամուսիններ

Ֆեյսբուքում կան նաև ֆեյք ամուսիններ։ Դրանցից են, օրինակ, Լևոն Անտոնյանը ևՀասմիկ Ավետիսյանը։ Այս ամուսնական զույգը նույնիսկ երեխա ունի, իհարկե՝  ֆեյք։

Քաղաքական քարոզչություն կատարող մեկ այլ ֆեյք ընտանիք է Նարինե Մելիքսեթյանև  Մհեր Դալլաքյան զույգը։ Վերջիններս նույնպես ունեն ֆեյք երեխա։

Նշանված զույգ

Անգելինա Թադևոսյանը և իր նշանածը՝ Հրաչ Ղազարյանը, ևս կեղծ օգտատերեր են։

Նշենք, որ ֆեյքերի այս բոլոր խմբերը փոխկապակցված են միմյանց հետ, նրանք բոլորը հետևում են քարոզչական միևնույն գծին, մեկնաբանում և տարածում են միևնույն հրապարակումները, ընկերներ են միմյանց։

Առաջիկայում «Փաստերի ստուգման հարթակը» հանդես կգա համացանցում քարոզչություն իրականացնող ֆեյքերի և դրանց իրական շահառուների մասին մի շարք նոր բացահայտումներով։

Ռաֆայել Աֆրիկյան

Աղբյուրը` fip.am