ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքումավտոճանապարհներն անցանելի են։ 

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզիԼուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքովճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմերթևեկությամբ։ 

Լարսի մասին 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամայինկառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: