Բրազիլիայի նախագահին Նյու Յորքում թույլ չեն տվել ռեստորան մտնել՝ պատվաստված չլինելու պատճառով

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին թույլ չեն տվել մտնել Նյու Յորքի ռեստորան՝ COVID-19-ի դեմ պատվաստված չլինելու պատճառով։ Այս մասին գրում է Reuters-ը։

Երկրի ղեկավարը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին։ Կազմակերպության շենք մուտք գործելու համար պարտադիր չէ ունենալ պատվաստվման վկայական, սակայն արգելվում է լինել Նյու Յորքի հանրային սննդի վայրերում՝ առանց պատվաստման վկայականի:

Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հորդորել էր աշխարհի առաջնորդներին՝ քաղաք ժամանելուց առաջ պատվաստել: Նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Աղբյուր՝ Factor.am