Մայիսի 14-ին` ժամը 18:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի մայիսի 14-ի ԱԺԽՈ-031-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` 2021 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։