Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալեքսեյ Կուդրինին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին:

Կառավարությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են և մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի և երկու երկրների համագործակցության զարգացման շուրջ: