Գուգարքի և Կապանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել. Տեսանյութ

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 14-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին ստուգել են Գորիսի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:

44-ամյա ուղևորը, որը նույնպես Գորիսի բնակիչ է, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Արցախի Հանրապետության Ակներ գյուղի անտառից և վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 17-ին, կեսգիշերն անց, ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի Նարեկացու փողոցի 38-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի անտառից` բենզասղոցով ապօրինի հատելով մեկ ծառ:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: