Գերմանիան ունի նոր կանցլեր. Բունդեսթագը ընտրեց Ֆրիդրիխ Մերցին

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները քվեարկությամբ հաստատել են Ֆրիդրիխ Մերցին որպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության 10-րդ կանցլեր։

Ֆրիդրիխ Մերցը երկար տարիներ եղել է «Քրիստոնեա-դեմոկրատական միության» (CDU) առանցքային գործիչներից մեկը։ Նրա ընտրությունը հաջորդում է Օլաֆ Շոլցի պաշտոնավարման ավարտին։