«Ատեստավորումը կրկնակի չհաղթահարած ուսուցիչները չեն կարող դասավանդել»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ արդեն շուրջ 80 ուսուցիչ կա, որոնք երկու և ավելի անգամ չեն հաղթահարել ատեստավորումը, և նրանց վերաբերյալ համապատասխան որոշումն արդեն կայացվել է։
«Պետք է հստակ պատասխանատվություն ունենանք, քանի որ խոսքը մեր երեխաների կրթության մասին է։ Եթե շարունակական աջակցության պայմաններում էլ առարկայական գիտելիքների խնդիրը չի լուծվում, գուցե այդ մարդկանց զբաղվածությունը պետք է փնտրել այլ ոլորտում»,- ասել է նախարարը։



















