«Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությունը

«Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությունը
«Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությունը

Երեք քաղաքական ուժերի՝ փետրվարի 20-ին հայտարարված հանրահավաքի չարտոնված լինելու պատրվակով իշխանությունը հետապնդումներ սկսեց Համաժողովրդական շարժման ակտիվիստների, մասնավորապես, ԲՀԿ անդամների նկատմամբ: Ստեղծված իրավիճակը հանգեցրեց քաղաքական ուժերի կողմից հանրահավաքը չեղյալ հայտարարելուն: «Ազատամարտիկների դաշինքը»,  համամիտ լինելով իր քաղաքական համախոհների որոշմանը, հորդորում է Դաշինքի անդամներին ու համակիրներին՝ ձեռնպահ մնալ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքին մասնակցությունից: «Ազատամարտիկների դաշինքը» […]

Երեք քաղաքական ուժերի՝ փետրվարի 20-ին հայտարարված հանրահավաքի չարտոնված լինելու պատրվակով իշխանությունը հետապնդումներ սկսեց Համաժողովրդական շարժման ակտիվիստների, մասնավորապես, ԲՀԿ անդամների նկատմամբ: Ստեղծված իրավիճակը հանգեցրեց քաղաքական ուժերի կողմից հանրահավաքը չեղյալ հայտարարելուն:

«Ազատամարտիկների դաշինքը»,  համամիտ լինելով իր քաղաքական համախոհների որոշմանը, հորդորում է Դաշինքի անդամներին ու համակիրներին՝ ձեռնպահ մնալ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքին մասնակցությունից:

«Ազատամարտիկների դաշինքը»  բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ՝ մարտի 1-ին, ժամը 15:00-ին տեղի ունենալիք արտոնված համաժողովրդական հանրահավաքին, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ ընդդիմադիր ուժերի  հետագա քայլերը:

«Ազատամարտիկների դաշինքը» եւս մեկ անգամ հայտարարում է, որ հավատարիմ է մնալու իր որդեգրած առաքելությանը. մշտապես լինել սեփական արժանապատվության համար պայքարող մեր հայրենակիցների կողքին: