Բերանը կարած եւ անժամկետ հացադուլ հայտարարած վանաձորցու հարազատները արդարություն են պահանջում

Բերանը կարած եւ անժամկետ հացադուլ հայտարարած վանաձորցու հարազատները արդարություն են պահանջում
Բերանը կարած եւ անժամկետ հացադուլ հայտարարած վանաձորցու հարազատները արդարություն են պահանջում

Եթե պատկան մարմինները արդարացի լուծում չտան այս խնդրին, Շալիկո Մանուչարյանի մայրն ինքը ՀՀ նախագահի նստավայրի առաջ հացադուլ կհայտարարի:

Այսօր Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ բողոքի էին ելել այս տարվա հունվարի 14-ից հացադուլի մեջ գտնվող վանաձորցի 33-ամյա Շալիկո Մանուչարյանի ծնողները, հարեւանները, բարեկամները, հարազատները:

«Իմ որդին այդ հանցագործությունը չի կատարել: Ուզում են անմեղ մարդու գլխին կոտրել: Եթե պատկան մարմինները արդարացի լուծում չտան այս խնդրին ու որդուս չազատեն, նստացույց ու հացադուլ եմ անելու ՀՀ նախագահի նստավայրի առաջ: Եթե դա էլ չօգնեց, դիմելու եմ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան: Մենք միայն ազատություն ու արդարություն ենք ուզում»,-ասում է Շալիկոյի մայրը` Ռուզաննա Վարդանյանը:

Թեեւ այսօր հայտարարված դատական նիստում քննարկվելու էր քննիչի` կալանքի միջնորդությունը եւս մեկ ամսով երկարացնելու հարցը, այնուամենայնիվ, դատական նիստը հենց քննիչի` նիստից բացակա լինելու պատճառով չկայացավ: Կարդալ ավելին