Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին

ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին: Այս մասին նա գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Տեսակցեցի Երևան֊Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։

Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության։

Մեր բուժաշխատողներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց ապաքինման համար։

Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։

Մաղթում եմ առողջություն, արագ ապաքինում»։