Փրկարարները Գորիս-Սիսիան ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

ժամը 15։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա: 

Փրկարարների կողմից տվյալ պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։