«Հույսը վերջինն է մեռնում». Ֆիլմի ցուցադրություն

«Հույսը վերջինն է մեռնում». Ֆիլմի ցուցադրություն
«Հույսը վերջինն է մեռնում». Ֆիլմի ցուցադրություն

Անհայտ կորածների միջազգային օր. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀԿ կենտրոնի աջակցությամբ 2013 թ. սեպտեմբերի 1-ին ՀԿ կենտրոնում կազմակերպում է  «Հույսը վերջինն է մեռնում»  “Hope Dies Last” ֆիլմի ցուցադրությունը և թեմատիկ քննարկում:

Վանաձոր (ՀՔԱՎ)- Օգոստոսի 30-ին նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը: Նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել անհայտ կորածների և նրանց ընտանիքների ճակատագրերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և ՀԿ կենտրոնը կազմակերպում են «Հույսը վերջինն է մեռնում» Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորածներին նվիրված ֆիլմի ցուցադրությունը: «Հույսը վերջինն է մեռնում» ֆիլմը նկարահանել է Սյուզան Քրյուգերը Interchurch Peace Council (IKV, Նիդեռլանդներ) –ի աջակցությամբ:

ՄԱԿ-ի վիճակագրական տվյալներով մինչ 2012 թ. ամբողջ աշխարհում անհայտ կորածների թիվը կազմում է 53,778: Միայն Հայսատանում մոտավոր հաշվարկներով կան 224 անհայտ կորած զինվորներ: Անհայտ կորածների իրավիճակը դեռևս արդիական է Հայաստանում, քանզի բացակայում են իրավական մեղանիզմները  և խնդիրների օրենսդրական լուծման ճանապարհները, և անհայտ կորածների ընտանիքների շահերի և իրավունքների պաշտպանությունը:

2013 թ. սեպտեմբերի 1-ին  ՀԿ կենտրոնը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սիրով հրավիրում է բոլորին  «Հույսը վերջինն է մեռնում» ֆիլմի ցուցադրությանը: