Կանադայի Լավալ քաղաքը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: 

Ըստ ներկայացված փաստաթղթի, Լավալ քաղաքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դատապարատում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:

Բացի այդ, Լավալ քաղաքը Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիային ուղղված լիակատար հարգանքն ապահովելու համար:

Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել անջատվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով:

https://www.facebook.com/ArmenianNationalCommitteeofCanada/posts/3362910787091798