43-ամյա տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք. ԱԱԾ. «Արմենպրես»

43-ամյա տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք. ԱԱԾ. «Արմենպրես»
43-ամյա տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք. ԱԱԾ. «Արմենպրես»

43-ամյա տղամարդը ձեռքի նռնակով երեկ փորձել է մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն մուտքի դիմաց վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Այդ մասին «Արմենպրես»-ին փոխանցել են ԱԱԾ-ից: Նշվում է, որ քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են: