Նաիրա Մարգարյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նաիրա Մարգարյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից։

Նշենք, որ ավելի վաղ պաշտոնից ազատվել էր նաև Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։