Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են իրականացնում։ «Արմենպրես»-ին տեղեկությունը հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում՝ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություն կհայտնեն։