Նորաբաց ստոմատոլոգիական կլինիկան անվճար կսպասարկի պատերազմում վիրավորված զինծառայողներին և զոհվածների ընտանիքների անդամներին

«Access to care» բարեգործական-հասարակական կազմակերպության նորաբաց ստոմատոլոգիական պոլիկլինիկան անվճար ծառայություններ կտրամադրի 44-օրյա պատերազմի մասնակիցներին, որոնք վիրավորում են ստացել պատերազմի հետևանքով, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի 5 հասցեում հունիսի 29-ին տեղի ունեցավ կլինիկայի բացումը, որին ներկա էին ամերիկահայ բարեգործներ, «Access to care» բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիրներ Հարություն, Խաչատուր և Դավիթ Սարյանները, ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, շահառուներ, հյուրեր:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։