Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ է տվել՝ «մոնտե-կարլոներում» գումար պարտվելու մասին հայտարարությունն ապացուցելու համար

Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպմանժամանակ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին, թե ինքը զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում՝ «մոնտե կարլոներում»։

Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ է տվել՝ իր հայտարարությունն ապացուցելու համար։

«Տեսել եք՝ ինչպես է ասում, «եթե»-ներով է ասում։ Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։

Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին և ես անհրաժեշտ չէի համարում նրանց պատասխանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկում և պիտի ասեին, թե այդ ամբողջ ինֆորմացիան պահվում է: 24 ժամ եմ տալիս, թող մի փաստ ներկայացնի. չներկայացրեց՝ մորթելու եմ»,-հանդիպմանը հայտարարել է Սերժ Սարգսյանը: