«Կանանց դիմադրական պայքարը շարունակվում է նույնիսկ հորդառատ անձրևի, քամու ու փոթորկի պարագայում»․ տեսանյութ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայից հայտնում են․

«Այսօր, դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը մենք եզրափակում ենք Գենդերային բռնության դեմ պայքարի ակտիվ քարոզարշավի 16-օրյակը։ Այն մեկրարկել էր նոյեմբերի 25-ին և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ավելի քան երկու շաբաթվա ընթացքում իրականացրեց բազմաթիվ միջոցառումներ։

Վերահաստատելով իր առաքելությունը՝ կանանց համար ստեղծել բռնությունից զերծ հասարակություն, Կոալիցիան շարունակելու է պայքարը՝ բազմաթիվ խոչընդոտների և թիրախավորումների, հույզերի ու հիասթափությունների առկայության պայմաններում։

Կանանց դիմադրական պայքարը շարունակվում է նույնիսկ հորդառատ անձրևի, քամու ու փոթորկի պարագայում։Համերաշխությամբ՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»։