Կբացվի «Ժառանգության» կենտրոնական շտաբը

Ինչպես տեղեկացնում է «Ժառանգության» նախընտրական շտաբը, վաղը` ապրիլի 5-ին, Մոսկովյան 31 հասցեում (Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկին հարող հատված) պաշտոնապես կբացվի խորհրդարանական ընտրությունների գնացող «Ժառանգության» կենտրոնական շտաբը, որտեղից առաջիկա մեկ ամսում ղեկավարվելու է կուսակցության նախընտրական արշավը:

«Բացման արարողությունը կկայանա ժամը 13:00-ին: Լրատվամիջոցների համար մամլո ասուլիս կհրավիրի «Ժառանգության» շտաբի պետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Ասուլիսից հետո կներկայացվի «Ժառանգության» ինտերնետային նոր կայքը»,-նշված է հաղորդագրության մեջ:

© Medialab.am