Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 10-ին անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս։

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից, նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ամիսներ առաջ զորամասը համալրած նորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, հետևել ուսումնական ծրագրով սահմանված մարտավարամասնագիտական և ֆիզիկական պատրաստության դասընթացներին։

Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև զորամասի զորավարժարանում, տեղում ծանոթացել կրակադաշտի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կրակային պատրաստության գործնական պարապմունքներին ներգրավված զինանձնակազմի հետ։