Գարիկ Գալեյանը կալանավորվեց. փաստաբան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը կալանավորվեց:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, թե Գալեյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել:Դատարանի որոշումը կբողոքարկվի: Փաստաբանն այս ամենը քաղաքական հետապնդում է որակում:Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով:Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել էր Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում: