Թուրքիան ողջունել է ընտրությունները և Հայաստանից «ավելի համարձակ քայլեր» է սպասում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։

«Մենք ողջունում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ավարտվել են խաղաղ և հանգիստ մթնոլորտում», – նշված է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ հետընտրական շրջանում Հայաստանը «ավելի համարձակ քայլեր» կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիան շարունակելու է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը՝ ելնելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերից։