Իրանի նորանշանակ դեսպանը ճանաչողական այցով Սյունիքում է

Օգոստոսի 18-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն․Գ․ Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Նորանշանակ դեսպանն առաջին անգամ է ճանաչողական այցով լինում Սյունիքում, եւ հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ հետագա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ —————————————————————-Օգոստոսի 18-ին Սյունիքի…

Posted by Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration on Tuesday, August 18, 2020