Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21 500-ը

Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 21 719 է: Երկու երկրներում վիրավորների թիվը 79 487 է:

Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհերի թիվն առնվազն 18 342 է, վիրավորների թիվը՝ 74 242: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը:

Սիրիայում առնվազն 3377 մարդ է մահացել երկրաշարժից, այդ թվում՝ 2030 զոհ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, 1347 զոհ՝ կառավարության կողմից վերահսկվող շրջաններում: Վիրավորների ընդհանուր թիվը 5245 է:

Թուրքիայի 10 նահանգներում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել:

Բացի Թուրքիայից և Սիրիայից՝ փետրվարի լույս 6-ին տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը զգացել են նաև Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում: