Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։ Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։