Ընտրողներից 238-ը արտերկրում են բնակվում

Այսօր Կենտոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը փակ ծրարներով հանձնեց արտերկրում քեվարկության իրավունք ունեցող 238 անձանց կոդային ծածկագրերը եւ դրանց ուղեցույցները:
ՀՀ սահմաններից դուրս դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող մարդիկ առաջին անգամ մասնակցելու են Հայաստանում կայանալիք ընտրություններին էլեկտրոնային քվերակությանը միջոցով:
«Մենք ,իհարկե, հայտարարել էինք, որ բացի դիվանագիտական հաստատություններում աշխատող մարդկանցից կարող են մասնակցել նաեւ ՀՀ իրավաբանական անձանց արտերկրում ունեցած մասնաճյուղերի ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները: Բայց նրանիցից դիմում չենք ստացել» ,- այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Այս քվերակույթունը սկսվելու է քվերակությունից 9 օր առաջ ու ավարտվելու է քվերակության օրվանից 5 օր առաջ երեկոյան ժամը 20:00-ին:
© Medialab.am