Քոչարյանի գործով ՍԴ որոշումը հրապարակվել է. այն այսօրվանից մտնում է ուժի մեջ

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը:

ՍԴ որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ հատուկ կարծիք է ներկայացրել ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը: Այն ևս հրապարակված է ՍԴ կայքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հակասահմանադրական է ճանաչվել:

ՍԴ որոշումն այսօրվանից մտնում է ուժի մեջ: