Լուսնից իջած իշխանություններ. Վարչապետը կրկին զայրացել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը ներկայացրեց բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում իրականացված ստուգումների արդյունքները: Ըստ այդմ` աղաղակող խախտումներ են արձանագրվել գործակալության աշխատանքում, բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամության տրամադրման գործառույթներում առկա են բարձր կոռուպցիոն ռիսկեր, որոնք պայմանավորված են ինչպես օրենսդրական, այնպես էլ կազմակերպչական բնույթի բացթողումներով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրեն զայրացրել են այս բացահայտումները: Նա արձանագրեց, որ տարեկան 65-70 հազար մարդ շփվում է բշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների հետ:
«Փաստորեն Հայստանի Հանրապետությունում բոլոր հաշմանդամները գիտեն, որ առանց վճարելու չեն ստանալու հաշմանդամության կարգավիճակ»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ պետությունը լայնածավալ աշխատանքներ է սկսել կոռուպցիայի դեմ պայաքրելու համար, հայտարարվել է, որ առաջին հերթին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը պետք է բարելավվի:

Կարդալ ավելին