Ադրբեջանը վերահաստատում է, որ ԼՂ-ն գտնվում է խորը հումանիտար ճգնաժամի մեջ. Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն այն մասին, թե ,իբր, Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անարգել անցնում է:Մարուքյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է.

«Հիքմեթ Հաջիևը ցույց է տալիս ԿԽՄԿ-ի՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցներ. Ադրբեջանի ղեկավարությունը, սա ներկայացնելով որպես մարդասիրության ակտ, վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է խորը հումանիտար ճգնաժամի մեջ, Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից և մուտք ունի միայն Կարմիր Խաչը»: