Մանվել Եղիազարյան. «Սերժ Սարգսյանը Սոչիից կվերադառնա պատերազմի բոթով»

Մանվել Եղիազարյան. «Սերժ Սարգսյանը Սոչիից կվերադառնա պատերազմի բոթով»
Մանվել Եղիազարյան. «Սերժ Սարգսյանը Սոչիից կվերադառնա պատերազմի բոթով»

«Առավոտ»-Ֆրանսիայի նախագահը փորձեց կազմակերպել Ալիեւ-Սարգսյան հանդիպումը եւ չհաջողեց: Նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց ամերիկյան կողմը, սակայն, երկու նախագահների հանդիպումը կկայանա, օգոստոսի 8- 9-ին, Սոչիում: Ինչո՞ւ կողմերը կրկին նախապատվությունը տվեցին ՌԴ-ին: Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների այս հարցին ի պատասխան՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասաց. «Մեր իշխանությունները վարում են պրոռուսական քաղաքականություն, հույս ունեն, որ Պուտինը մի որոշ ժամանակով պատերազմը կկարողանա ձգձգել, կամ կանգնեցնել այս ընդհարումները»:

«Սերժ Սարգսյանը Սոչիից կվերադառնա պատերազմի բոթով»,-կարծում է ազատամարտիկը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակին միջազգային կառույցների արձագանքներին՝ Մանվել Եղիազարյանն ասաց, որ նրանց արձագանքը համարժեք չէ իրավիճակին: Այդ կառույցների համար արցախյան հարցը փոքր հարց է, գտնում է ազատամարտիկը`հավելելով, որ աշխարհը զբաղված տարածաշրջանային այլ խնդիրներով. «Ինչքան վիճակը տարածաշրջանում վերահսկողությունից դուրս գա՝ իրավիճակը այդպիսին կմնա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/04/485539/