Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես Մաֆիա խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող, բայց արդյո՞ք կարմիր է․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին, քանի որ վերջինը հայտարարել էր, որ արդարադատության նախարարը ձախողել է դատաիրավական բարեփոխումների ընթացքը։

«Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես Մաֆիա խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող, բայց արդյո՞ք կարմիր է։ Ո՞ր դեսպանին էր համարում ՀՀ լավագույն դեսպաններից։ Ու՞մ հետ էր կապերի մեջ՝ ըստ լայնորեն տարածված տեղեկությունների։ Արման Բաբաջանյանը շարունակում է անպատասխանատու հայտարարությունները. որևէ հիմնավորում մինչ օրս չի կարողացել ներկայացնել, որովհետև որևէ միտք ձևակերպելու համար պոպուլիզմը բավարար չէ:

Հ․Գ․ Իսկ վեթինգի նախապատրաստական աշխատանքները ավարտվում են, մինչև տարեվերջ, ըստ Դատական օրենսգրքի անցումային դրույթների, ստուգվելու են դատավորների հայտարարագրերը. պրոցեսը շարունակական է լինելու», -գրել է նախարարը։

‼️Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես Մաֆիա խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող, բայց արդյո՞ք կարմիր է։ Ո՞ր դեսպանին…

Gepostet von Ռուստամ Բադասյան / Rustam Badasyan am Dienstag, 26. Mai 2020