Էրդողանն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել


Մարտի 10-ին Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց:  Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ջո Բայդենի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի հարցը, ինչպես նաև այլ խնդիրներ, գրում է Ermenihaber.am-ը։ 

Էրդողանն շեշտել է, որ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակներում  արտգործնախարարների մակարդակով Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման անցկացումն ինքնին «դիվանագիտական հաղթանակ» է։

Էրդողանը Բայդենին նաև հայտնել  է, որ «վաղուց ժամանակն է ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի դեմ կիրառվող բոլոր  պատժամիջոցները վերացնել։

Թուրքիայի ղեկավարը նաև անդրադարձել է թուրքական օդուժի կողմից օգտագործվող ամերիկյան F-16 կործանիչների արդիականացման խնդրին: 

Խոսվել է նաև ամերիկյան գերժամանակակից F-35  կործանիչների մասին, որոնց ծրագրից Վաշինգտոնը Թուրքիային դուրս էր թողել, Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերը ձեռքբերելու համար: