Երևանը և Բաքուն համաձայնել են չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները․ Ժնևյան հանդիպման արդյունքները

Հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել։

«Ժնևում հանդիպման ժամանակ Բաքուն և Երևանը պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությունն ու ոչ ռազմական օբյեկտները»,- տեղեկացնում է Factor.am-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։