Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը խստորեն քննադատել է ադրբեջանամետ պրոպագանդիստներին

Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը խստորեն քննադատել է ադրբեջանամետ պրոպագանդիստներին
Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը խստորեն քննադատել է ադրբեջանամետ պրոպագանդիստներին
Հեղինակ MediaLab

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը վերջերս մի ջախջախիչ հոդված գրեց՝ «Համաշխարհային հրեականությունը չի կարող գործիք դառնալ հակահայ քարոզիչների ձեռքին» վերնագրով: Նա քննադատեց բոլոր նրանց, ովքեր իրականացնում են նման քարոզչություն՝ գրելով «պատվիրված և միակողմանի հոդվածներ… շահադիտական նկատառումներով»:

Նման գրողները փորձում են շահարկել Իսրայելի քաղաքական շրջանակները և փառաբանել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, որոնք հիմնականում բաղկացած են զենք նավթի դիմաց գործարքներից՝ Հայաստանին մեկուսացնելու և թուլացնելու նպատակով:

Ֆելլերը որպես հակահայկական քարոզչության օրինակներ նշում է՝ Մաքսիմ Գաուինի և Ալեքսանդր Մուրինսոնի կողմից Haaretz-ում, Արիե Գուտի կողմից JNS.com-ում և Ալեքսանդր Մուրինսոնի կողմից The Hill-ում տպագրված վերջին հոդվածները:

Ըստ Ֆելլերի՝ «Միայն այս հեղինակների կենսագրությունն ու գործունեությունն արդեն կասկած չեն թողնում նրանց վերլուծությունների միակողմանիության մասին: Հայաստանը որպես հակասեմական երկիր ներկայացնող Մաքսիմ Գաուինը հրապարակայնորեն սատարում է Թուրքիայի ծայրահեղ աջ, Ազգայնական շարժում կուսակցությանը: Այս կուսակցությունը, Հայոց ցեղասպանության բացահայտ ժխտողական կեցվածքից զատ, հայտնի է նաև հակասեմականության և այլատյացության քարոզչությամբ: Սակայն, Գաուինը աչք է փակում այս հանգամանքի վրա»:

Այնուհետև Ֆելլերը պնդում է. «Վաղուց արդեն ադրբեջանական քարոզչամեքենայի ծառան դարձած Արիե Գուտը նաև Իսրայել-Ադրբեջան միջազգային կազմակերպության անդամ է: Ալեքսանդր Մուրինսոնը իր դոկտորական թեզում որպես իրականություն է ներկայացնում այն, որ Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը դաշնակիցներ են, ինչպես նաև զարգացնում այն միտքը, որ այդ երկրներից որևէ մեկի թշնամին՝ այդ եռյակի հակառակորդն է»:

Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը բացատրում է, որ հակասեմականություն գոյություն ունի աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում: Սակայն նման դրսևորումները, ըստ Ֆելլերի, «երբեք չեն վայելել ոչ միայն իշխանությունների, այլ նաև քիչ թե շատ ազդեցիկ հասարակական կամ քաղաքական ուժերի աջակցությունը: Հայաստանում հրեական համայնքն իրեն զգում է պաշտպանված և վայելում է իշխանությունների հարգանքն իր իրավունքների, մշակույթի և սովորույթների նկատմամբ»:

Ֆելլերը խիստ քննադատական է արտահայտվել Ալիևի հասցեին. «Գաղտնիք չէ, թե Ադրբեջանի բռնակալն ինչ մեթոդներ է կիրառում Արևմուտքում կարծիքի ձևավորման hamar. ըստ էության, դրան անդրադարձել են շատ հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպես օրինակ «Նյու Յորք Թայմսը» 2014 թ. սեպտեմբերին և Foreign Policy ամսագիրը 2014 թ. հունիսին: Միջազգային ազդեցիկ հրեական կառույցները չպետք է թույլ տան իրենց ներքաշել նման շահարկումների մեջ»:

Ֆելլերը նշում է նաև Ադրբեջանում տեղ գտած մի քանի մոլեռանդ հակասեմական օրինակների մասին. «1990-ական թվականներին, երբ Ադրբեջանի ժողճակատի ելուզակները կազմակերպում և իրականացնում էին այնտեղի հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունները, նրանց ամենատարածված կարգախոսներից մեկն էր՝ «Ադրբեջանը կծաղկի առանց հայերի և հրեաների»: Որքան էլ Ադրբեջանի իշխանությունները փորձեն իրենց ներկայացնել որպես Իսրայելի բարեկամ, նրանք չեն կարող լինել հրեաների բարեկամը: Եթե որևիցե մեկի մոտ այս փաստարկը կասկած է հարուցում, խնդրում եմ կարդալ ալիևյան վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ բազմաթիվ ճչացող դեպքերի մասին հրապարակումները, կամ առնվազն Եվրոպայում հակասեմական ցույցեր ֆինանսավորելու վերաբերյալ հոդվածները: Կասկածից վեր է, որ Ադրբեջանը օգտագործում է Իրանի և Իսրայելի հետ իր հարաբերությունները՝ Իսրայելում իրեն ներկայացնելով որպես հակաիրանյան քաղաքականության ամենավստահելի գործընկեր: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարները շատ վտանգավոր խաղ են խաղում, եթե կարծում են, որ կարող են Իսրայելին և համաշխարհային հրեականությանը օգտագործել իրենց անհատական շահերն առաջ տանելու համար»:

Այնուհետև հրեական համայնքի արդարամիտ ղեկավարը դատապարտում է ադրբեջանամետ հայացքներով հայտնի կոնգրեսական Սթիվ Սթոքմանին՝ իր ելույթում Արիե Գուտի քարոզչական հոդվածն ընդգրկելու համար: «Սա բացահայտ անարգանք է ոչ միայն պարոն Սթոքմանի ընտրողների, այլ նաև ամերիկյան ժողովրդավարության նկատմամբ: Չպետք է թույլ տալ Ամերիկայի օրենսդիր իշխանության ամբիոնից պատվիրված և կեղծ թեզերիբարձրաձայնումը: Չի կարելի խոսքի ազատության շղարշի տակ ներկայացնել ատելության քարոզչություն և բռնակալ առաջնորդի շահերը սպասարկող օրակարգ, հատկապես, երբ այն shahագործում է հրեաներին, մասնավորապես՝ Հայաստանի հրեական համայնքը:»

Ֆելլերն իր հոդվածը եզրափակում է արդարացիորեն զգուշացնելով «Միացյալ Նահանգների հրեական համայնքին՝ զգոն լինել և դատապարտել հրեական գործոնը նման ստոր ձևով օգտագործել փորձող որոշակի քաղաքական շրջանակների ցանկացած ձեռնարկ»:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

© Medialab.am