«Նորությո՞ւն է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընտրակաշառքով է ընտրվել»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ արտահերթ նիստում իր ելությում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՆՀԿ-ին։

«Նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կաշառք են բաժանել, և նորությո՞ւն է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընտրակաշառքով է ընտրվել։ Եվ երբ կանգնում ու այս ամբոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ այդպես չէ, դա նշանակում է ինքնաոչնչացում։ Իրենք այսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ իրենք այսօր այստեղ չեն, որ չկան այլևս։ Նրանք չկան այլևս, որովհետև ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու, չի կարելի ժողովրդին ձեռ առնել»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում՝ քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում։ «Նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու։ Եվ նրանք, ովքեր կուլսիներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու։ Եվ թույլ տվեք կանխատեսել՝ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այն քաղաքական ուժերը, որոնք աներկբա պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքները։ Այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննատադատում են, ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն և ամենաշատն իրենց քննադատությունից ենք մենք նեղվում»,- հայտարարեց վարչապետը։