Ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս. Գագիկ Սուրենյան

Ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս. Գագիկ Սուրենյան
Ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս. Գագիկ Սուրենյան

Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակալիմայական պայամանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թեղնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, դրանով պետպայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։

«Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։ Հանրապետության ամենաշոգ վայրերում (Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ, Երևան) ամսվա ընթացքում ընդամենը 2-3 օր օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ընդամենը +37․․․+38 աստիճան»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Սուրենյանը։