Ավազակային հարձակում.Արաբկիրի «Հայփոստի» բաժանմունքից կողոպտել են 27,117 մլն դրամ

Ավազակային հարձակում.Արաբկիրի «Հայփոստի» բաժանմունքից կողոպտել են 27,117 մլն դրամ
Ավազակային հարձակում.Արաբկիրի «Հայփոստի» բաժանմունքից կողոպտել են 27,117 մլն դրամ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ի առավոտյան, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շիրվանզադեի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հայփոստի» թիվ 14 բաժանմունքում ավազակային հարձակում է կատարվել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 8-ի սահմաններում, դեմքը հագուստով փակած անձը մտել է փոստային բաժանմունք և դանակի սպառնալիքով փոստային բաժանմունքի պետի ձեռքից հափշտակելով ինկասացիոն պարկը, որի մեջ եղել է 27.117.000 դրամ` դիմել է փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի հատկանիշներով:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ

Կատարվում է նախաքննություն:

© Medialab.am