Արման Մուսինյան. Սեպտեմբերի 23-ի հանրահավաքը ելակետային փուլ է լինելու

Վաղը ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կկայանա ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:
«Մեդիալաբի» հետ զրույցում Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը անդրադառնալով վաղվա հանրահավաքին նշեց, որ այն «շատ հետաքրքիր հանրահավաք է լինելու» եւ բոլորին կոչ արեց մասնակցել հանրահավաքին:

Պատասխանելով «Մեդիալաբի» հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վաղվա հանչահավաքում հայտարարվի նստացույց սկսելու մասին, Մուսինյանը նշեց. «Կոնգրեսը բնականաբար, ուժեղացնելու է ճնշումը իշխանություն վրա եւ այդ առումով սեպտեմբերի 23-ի հանրահավաքը կարեւոր, ելակետային փուլ է լինելու»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը մամլո ասուլիսսի ժամանակ հայտարարել էր, թե սեպտեմբերի վերջին կսպառվի երկխոսությամբ խնդիրը լուծելու ՀԱԿ-ի սահմանած վերջնաժամկետը, եւ որ «իշխանության հետ երկխոսությունը այլեւս երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու գործիք չէ»:

«Ես կարծում եմ, որ իշխանության պահվածքը ցույց է տալիս, որ բոլոր զիջումները, որ պատրաստ էին անել, արդեն արել են: Այդ առումով դժար թե իշխանությունները սթափվեն եւ գնան նոր զիջումների», -նշել էր Զուրաբյանը:

Նա նշել էր նաեւ, որ Կոնգրեսի հետագա քայլերը պարզ կդառնան առաջիկա` սեպտեմբերի 23-ին կայանալիք հանրահավաքին:

© Medialab.am