Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Քավիչ արձանի վրա անկախության տոնի առթիվ լուսարձակվեցին Հայաստանը ներկայացնող պատկերներ

Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ Քրիստոս Քավիչ արձանի վրա` Հայաստանի անկախության 29 ամյակի կապակցությամբ, լուսարձակվեցին Հայաստանը ներկայացնող պատկերներ։

Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։