Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ, ըստ հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
© Medialab.am