Ընտանիքում բռնություն գործադրած անձը միջամտության անվճար ծառայություն կստանա. «Ազատություն»

Հայաստանում առաջին անգամ ներդրվել է մի ծրագիր, որով բռնություն գործադրած անձին ոստիկանները ոչ միայն կհեռացնեն տնից կամ կարգելեն մոտենալ տուժածին, այլև պարտադիր կառաջարկեն մասնակցել հատուկ ռեաբիլիտացման ծրագրի։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Օրենքում փոփոխություններ անելու՝ կառավարության նախագիծն ԱԺ էր հասել: Ծրագրի ընթացքում մասնագետները կաշխատեն ընտանիքում բռնություն գործադրած անձանց հետ, որ նրանք գիտակցեն իրենց վարքի հետևանքները, սովորեն կառավարել ագրեսիան և հետագայում չկրկնեն բռնությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ասում է՝ հաղթած երկու ՀԿ-ներ, որոնք պետական դրամաշնորհ են ստացել ու ռեաբիլիտացիոն այդ ծրագիրն իրականացնում են, շահառուներ ունեն.

Տաթևիկ Ստեփանյանը
Տաթևիկ Ստեփանյանը

«Այս պահին 10 քաղաքացի ունենք, որոնք կամավոր կերպով միացել են այս ռեաբիլիտացման ծրագիրն անցնելուն: Հիշեցնեմ, որ այս պահի կարգավորումներով, դեռևս պատգամավորական նախաձեռնությունը հաշվի չառնելով, միայն նախազգուշացում ստացած քաղաքացիներն են կարողանում կամավոր դիմել և անցնել ռեաբիլիտացման ծրագիր: Մենք հիմա ավելացնում ենք նաև այն անձանց, ում նկատմամբ ոստիկանությունը կկիրառի նաև անհետաձգելի որոշում, որովհետև այս մասը բաց էր մնացել օրենքում»,- նշում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում