Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 69 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 10, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 9, խարդախության՝ 8, զենք-զինամթերքի առգրավման` 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու` 5, գույքը դիտավորությամբ վնասելու` 4, յուրացման կամ վատնման, դրամանենգության և ընտանեկան բռնության՝ 2-ական, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սեփականության անձեռնմխելիության իրավունքի խախտման, սառը զենքի հայտնաբերման և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: