Իրանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Օրմուզի նեղուցի շրջանում

Իրանի զինված ուժերը կիրակի Օրմուզի նեղուցի շրջանում սկսել են «Զոլֆաքար-1400» զորավարժությունները:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:

Զորավարժություններին մասնակցում են ԻԻՀ հետևակի ստորաբաժանումները, մեքենայացված զորամասերը, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը։ Բացի այդ, դրանցում ներգրավված են ռադիոլոկացիոն պայքարի միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:

Իրանի զինված ուժերն այդ շրջանում վարժանքներ են անցկացնում ամենամյա հիմունքներով։